հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի գործով որոշումը հայտնի է

ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի գործով որոշումը հայտնի է

Աժ նախկին պատգամավոր Հրանտ Դավթի Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:

Պատգամավորի որդուն՝ Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:

ArmLur.am֊ին հայտնի դարձավ, որ առաջին ատյանի դատարանը արդարացրել էր նախկին պատգամավորին, իսկ ահա Գլխավոր դատախազությունը չէր հաշտվել այս որոշման հետ եւ այն բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարան: Արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը որոշել էր բեկանել գործը եւ ուղարկել նոր քննության: Արդյունքում, մեզ հայտնի դարձավ, որ Հրանտ Դավթյանի այս գործը ուղարկվել է հակակառուպցիոն դատարան։

  • Կիսվել: