երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու ընտրելու հարցը

ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թեկնածու ընտրելու հարցը

Ազգային ժողովում քննարկվում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը:

Վերը նշված պաշտոնում առաջադրվել են Լուսինե Աբգարյանի, Ռուբիկ Մխիթարյանի և Դավիթ Վեքիլյանի թեկնածությունները: Թեկնածուներին ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը:

Լուսինե Աբգարյանը ներկայումս Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է։

Ռուբիկ Մխիթարյանը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է։

Դավիթ Վեքիլյանը դասախոսում է Արդարադատության ակադեմիայում։ 2020-2022 թթ․ աշխատել է որպես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ չի մասնակցելու հարցի քննարկմանը: 

  • Կիսվել: