շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԺ-ն քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը

ԱԺ-ն քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար ԱԺ-ին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը:

Բարսեղյանը 2016 թվականից ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ է:

«Ցանկանում եմ վստահեցնել, որ, հիմնվելով իմ գիտելիքների, փորձի և հմտությունների վրա, պատրաստ եմ առավելագույնս ներգրավվել բոլոր այն աշխատանքներում, որոնք կնպաստեն ՀՀ-ում միջազգային չափորոշիչներին համապատասխան բարձրագույն աուդիտորական մարմին ունենալուն»,- ասել է Բարսեղյանը:

  • Կիսվել: