երկուշաբթի, հունիս 29
29 / 6 / 2026
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունել է «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը

Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի խոսքով՝ առաջարկվում է սահմանել, որ Դատական դեպարտամենտի ղեկավարի և Դատական դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար բավարար լինի միայն իրավագիտության բակալավրի կամ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճանի առկայությունը:

  • Կիսվել: