երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
«ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը հակասում է Սահմանադրությանը. փաստաբան

«ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը հակասում է Սահմանադրությանը. փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին:

Նա, մասնավորապես, նշել է, որ այն հակասում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասին առաջին նախադասությանը: Մակինյանը գրել է.

«Հարգելի լրագրողներ, խոստացել էի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ իմ դիրքորոշումը հայտնել աշխատանքային օրվա վերջում։

Ծանոթանալով նշված նախագծերի փաթեթին՝ պնդում եմ, որ քաղաքական իշխանության կողմից նախագծված «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» առաջին քայլը՝ երեկ շրջանառության մեջ դրված նախագիծն առերևույթ հակասություններ ունի ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության հետ։

Ինչ վերաբերում է «երկքայլային պարզունակ կոմբինացիայի» իրավաբանական որակմանը, ապա այն սահմանադրական կարգի տապալման դասագրքային օրինակ է։

Նշենք, որ վերոնշյալ հոդվածը սահմանում է՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով»:

  • Կիսվել: