հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
ԱԺ-ի դիմացից բերման է ենթարկվել 10 քաղաքացի. Ջանոյան

ԱԺ-ի դիմացից բերման է ենթարկվել 10 քաղաքացի. Ջանոյան

Այսօր Ազգային ժողովի դիմացից բերման է ենթարկվել 10 քաղաքացի: Այս մասին nfoport.am-ին ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ի դիմաց ի պաշտպանություն Ամուլսարի բողոքի ակցիա էր կազմակերպվել, որի մասնակիցները գործնագործ էին խաղում: Այդ ժամանակ էլ նրանց բերման են ենթարկել:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները իրենց համերաշխությունն էին հայտնում Ջերմուկի եւ հարակից համայնքների բնակիչների՝ ավելի քան երկու տարի տեւող պայքարին։ Նրանք նաեւ պահանջում էին ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016թ-ին տրված դրական եզրակացությունը եւ վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը։

  • Կիսվել: