կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Ազգային ժողովն ընդունեց ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը

Ազգային ժողովն ընդունեց ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը

ՀՀ Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց 94 կողմ և 1 ձեռնպահ ձայնով:

Նախագծով առաջարկվող փոփոխությունները տարաբնույթ են: Փոփոխությունների մի մասը հիմնականում ընթացակարգային են և որոշակի վարչարարության հստակեցումներ են ենթադրում, սակայն դրանք էականորեն բարելավում են նաև թույլտվությունների տրամադրման գործընթացը: Իսկ հայտարարագրերի ներկայացման նոյեմբերի 30 վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև հունվարի 30-ը։

Ըստ նախագծի՝  ընդերքօգտագործման ոլորտում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր համարվեն նաև տվյալ ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմինների անդամ ֆիզիկական անձինք:

Նախագծով առաջարկվում է  իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց դեպքում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր են համարվում  նաեւ տվյալ ընկերության կառավարման միանձնյա եւ կոլեգիալ մարմինների (բաժնետերերի ժողով, խորհուրդ եւ գործադիր մարմին) անդամ ֆիզիկական անձինք:

Նախագծով առաջարկվում է նաև փոփոխություն իրականացնել վիճակագրական հաշվետվությունները հստակ պարտավորություն սահմանելու առումով, որպեսզի հնարավորինս բացառվեն կամայական ներկայացումները:

 

  • Կիսվել: