երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը զբաղվում է անչափահաս երեխային դաժան ծեծի ենթարկելու խնդրով

ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը զբաղվում է անչափահաս երեխային դաժան ծեծի ենթարկելու խնդրով

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ կինը բռնության է ենթարկում անչափահաս երեխային։ 

Ռուստամ Բաքոյանը մասնավորապես գրել է․

«Քիչ առաջ տեղեկացա համացանցում լայնորեն շրջանառվող տեսանյութի մասին, ուր մայր կոչեցյալը անարգանքի է ենթարկում մանկահասակ աղջկան, ամենաանմարդկային եղանակով ստորացնելով աղջկան և ցավալիորեն այդ ամենում ներգրավում է ևս երկու անչափահասի՝ այդ կերպ առավել խորը հետք թողնում երեխայի առողջ հոգեկան ներաշխարհի վրա։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյան

Հարկ է փաստել, որ նման երևույթը անընդունելի է իրավական պետությունում, ուր պետք է ճանաչվի կոնվենցիոն հայտնի դրույթը առ այն, որ երեխան իր անհատականության լիակատար և բազմակողմանի զարգացման համար պետք է մեծանա ընտանեկան միջավայրում, երջանկության, սիրո և ըմբռնման մթնոլորտում։

Շտապ հանձնարարել եմ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության փորձագետներին ուսումնասիրել խնդիրը, վերլուծել նման անթույլատրելի երևույթների առաջացման խորքային պատճառները և պատրաստվում եմ իմ լիազորությունների շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները, կիրառել օրենսդիր մարմնին վերապահված հնարավոր գործիքակազմ՝ մեղավորին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։

 

 

  • Կիսվել: