երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել

Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում չի ներկայացվել

Սահմանված ժամկետում հանրաքվե անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորների կողմից «ՈՉ» քարոզչության կողմ ձևավորելու վերաբերյալ դիմում Կենտրոնական ընտրական հանձնածողով չի ներկայացվել։ Այս մասին տեղեկացնում է ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Նա նշել է. «Նման դեպքում, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի համաձայն՝ առնվազն 50 քաղաքացիներից բաղկացած խումբը կարող է դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` «ՈՉ» քարոզչության կողմ գրացվելու նպատակով։ Դիմումը կարող է ներկայացվել փետրվարի 18-ից՝ աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-18:00»:

  • Կիսվել: