երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Ազատումներ քաղաքապետարանի աշխատակազմում. կանայք դիմել են դատարան

Ազատումներ քաղաքապետարանի աշխատակազմում. կանայք դիմել են դատարան

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները մեկը մյուսի հետեւից դիմում են դատարան պահանջելով վերականգնել իրենց նախկին աշխատանքում: Մասնավորապես, Նարինե Սահակյանը դիմել է վարչական դատարան պհանջելով, որ դատարանը 03.06.2022թ. հրամանն անվավեր ճանաչի։

Բացի այդ, իրենց զբաղեցրած պաշտոնում վերականգնի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմում, պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար ՝ միջին աշխատավարձի չափով՝ սկսած 03.06.2022թ. մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը հատուցում պարտավորեցնել և պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել իր միջին աշխատավարձի տասներկուսապատիկի չափով գումար՝ որպես աշխատանքում չվերականգնելու դիմաց տրվող հատուցում:

Նմանօրինակ հայցով դիմել է նաեւ Լիլիթ Հարությունյանը:

  • Կիսվել: