շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի նկատմամբ. Բադասյան

Ազարյանը դրսևորել է անհարգալից և անբարեխիղճ վերաբերմունք դատավարության մասնակցի նկատմամբ. Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Բարձրագույն դատական խորհդին ներկայացրեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդութունը։

Նախարարը նշեց, որ Ազարյանի կողմից թույլ է տրվել ՀՀ դատական օրենսգրքի սահմնադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3 և 5 կետերում ամրագրված վարքագծի կանոնների խախտում։

«Մեր կարծիքով՝ պարոն Ազարյանի կողմից թույլ է տրվել վարքագծի կանոնների խախտում, ի պաշտոնե գործելիս դրսևորվել է անբարեկիրթ վերաբերմունք դատավարության մասնակցի և վերջինիս վերադասի նկատմամբ։ Իր խոսքով՝ կողմնակալության, խտրականության տպավորություն է ստեղծվել»,- ասաց Բադասյանը՝ մեջբերելով Դատական օրենսգրքի 67-րդ հոդվածը, ըստ որի, դատավորը պարտավոր է պահպանել օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու։

Բարձրագույն դատական խորհուրդը քննում է դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Կարգապահական վարույթը հարուցվել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կողմից՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հաղորդման հիման վրա:

  • Կիսվել: