ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այսօրվանից կմասնակցեմ ՍԴ նիստերին. ՍԴ-ում արդեն 6 դատավոր կա. Վահե Գրիգորյան

Այսօրվանից կմասնակցեմ ՍԴ նիստերին. ՍԴ-ում արդեն 6 դատավոր կա. Վահե Գրիգորյան

Շնորհավորում եմ բոլորին Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու կապակցությամբ: Ես համարում եմ, որ դա Սահմանադրական ճգնաժամի լուծում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը:

Գրիգորյանը ողջունեց ԱԺ-ի քայլը. «Սա համարձակ ու պատմական քայլ է»:

Նա հայտնեց, որ ինքն ամեն օր է աշխատանքի ներկայանում, այսօրվանից սկսած արդեն մասնակցելու է նիստերին. «Այս պահից դատարանում արդեն կա 6 դատավոր: Դա բավարար քվորում է ՍԴ բոլոր լիազորություններն իրականացնելու համար»:

  • Կիսվել: