շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ընդդիմադիր գործիչ Զարուհի Փոստանջյանը ներգրավվել է որպես մեղադրյալ

Ընդդիմադիր գործիչ Զարուհի Փոստանջյանը ներգրավվել է որպես մեղադրյալ

Ընդդիմադիր գործիչ Զարուհի Փոստանջյանը ներգրավվել է որպես մեղադրյալ:

Այս մասին գրել է ինքը՝ Երկիր ծրանի կուսակցության նախագահ Փոստանջյանը՝ չմանրամասնելով, թե ինչ գործի մասին է խոսքը:
Միևնույն ժամանակ նա այդ հարցում մեղադրել է վարչապետ Փաշինյանին. «Այսօր նիկոլի պատվերով ինձ ներգրավեցին որպես մեղադրյալ»:
Փոստանջանը նաև հայտնել է, որ իրեն ինչպես 20 տարի առաջ, երբ իր դեմ գործ է հարուցվել Ջհանգիրյանի հայցով, այս անգամ էլ պաշտպանելու է Հայկ Ալումյանը:
 
Կից նա ներկայացրել է 20 տարվա վաղեմության նկար և գրել. «Ես ու Հայկը քսան տարի անց՝ ես կրկին մեղադրյալ եմ իմ ընկեր Հայկը իմ պաշտպանը»:
 

  • Կիսվել: