Կարծում եմ՝ հաջորդ հաղորդման մեջ Մարտի 1-ի միջդատական վարույթով ասելիք կունենամ. Գլխավոր դատախազ
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հաջորդ հաղորդման ժամանակ Մարտի 1-ի գործով ասելիք կունենա։
Դատախազի խոսքով՝ այն վարույթը, որը հիմա դատարանում է, հրապարակային է, լուսաբանվում է ԶԼՄ-ներով, ասելու նոր բան չկա։
«Միջդատական վարույթում ունենք ինքնուրույն վարույթ, որտեղ մի շարք ուղղություններով քննություն է իրականացվում, կարծում եմ՝ հաջորդ հաղորդման մեջ միջդատական վարույթով ասելիք կունենամ»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց Աննա Վարդապետյանը։