շաբաթ, մարտ 30
30 / 3 / 2024
Պարոնյան փողոցից 6 քաղաքացի բերման է ենթարկել․ ՄԻՊ

Պարոնյան փողոցից 6 քաղաքացի բերման է ենթարկել․ ՄԻՊ

Այսօր Պարոնյան փողոցից քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության բաժիններ՝ ապահովելու բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանությունը։

 ՄԻՊ-ից հայտնում են, որ բացի այդ, Պաշտպանը բերման ենթարկման հիմքերի ու անձանց հավաքների ու խոսքի ազատությունն իրացնելու այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից։

Այս պահին ՄԻՊ-ին հայտնի է 6 բերման ենթարկվածի մասին։ Նրանցից 2-ը բերման են ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին, 4-ը՝ Ոստիկանության Էրեբունու բաժին։

Նշենք, որ այսօր Պարոնյան փողոցին բերման են ենթարկել մի խումբ քաղաքացիների, այդ թվում Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին: Նրանք նախատեսում էին բողոքի ակցիա իրականացնել ընդդեմ Երևանում ընթացող ՀԱՊԿ համատեղ նիստի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի։

Ոստիկանությունը հայտնել է, որ քաղաքացիներին ոստիկանության բաժանմունք են տարել Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիման վրա` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով։

  • Կիսվել: