կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այս պահին ԱԺ որևէ խմբակցություն ՀՀ ՄԻՊ թեկնածու չի առաջադրել․ Թագուհի Թովմասյան

Այս պահին ԱԺ որևէ խմբակցություն ՀՀ ՄԻՊ թեկնածու չի առաջադրել․ Թագուհի Թովմասյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում  հայտնել է, որ այս պահի դրությամբ ԱԺ որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո թեկնածուների առաջադրման համար սահմանված տասնօրյա ժամկետում ԱԺ խմբակցությունները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չեն առաջադրել։ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ եթե սահմանված ժամկետում Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովին թեկնածու չի առաջադրվում, ապա դրանից հետո նորից տասնօրյա ժամկետում, համապատասխան պաշտոնում կարող են առաջադրվել թեկնածուներ: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իրազեկում եմ, որ այս պահի դրությամբ ԱԺ որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել»,-գրել է նա:

 

  • Կիսվել: