ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Այս պահի դրությամբ կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվադության դեպք չի արձանագրվել. ԱՆ

Այս պահի դրությամբ կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվադության դեպք չի արձանագրվել. ԱՆ

Քրեակատարողական հիմնարկներում միշտ էլ տեղաբաշխման գործընթացներ են իրականացվում, և դրանում որևէ արտասովոր բան չկա: Այս մասին InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը` մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն լուրերը, որ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից վերջին օրերին ձառբակալվածները տեղափոխվում են այլ ՔԿ-եր կորոնավիրուսի վտանգով պայմանավորված:

«Եթե մտահոգությունը ՔԿՀ-ներում պահվող անձանց առողջությանն է վերաբերում, ապա այս պահի դրությամբ կալանավորված և դատապարտված անձանց շրջանում կորոնավիրուսային հիվադության դեպք չի արձանագրվել»,- շեշտեց նա:

Նշենք, որ մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից խոցելի տարիքային խմբի կալանավորներին տեղափոխվում են ալյ ՔԿՀ-եր, քանի որ առկա է կորոնավիրուսի տարածման վտանգ։

Հիշեցնենք, որ "Երեւան-Կենտրոն" ՔԿՀ-ում պահվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը, սակայն, առողջական վիճակի պատճառով ներկայումս գտնվում է "Իզմիրլյան" բժշկական կենտրոնում:

  • Կիսվել: