ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այս իրավական բեռն ու մարդու առաջ պատասխանատվության ռիսկը կրում է պետությունը. Թաթոյան (տեսանյութ)

Այս իրավական բեռն ու մարդու առաջ պատասխանատվության ռիսկը կրում է պետությունը. Թաթոյան (տեսանյութ)

Այս իրավական բեռն ու մարդու առաջ պատասխանատվության ռիսկը կրում է պետությունը. այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հրապարակելով իր հարցազրույցը:
 
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այս հարցազրույցում խոսեցինք վերջին օրերի ամենաքննարկվող հարցերի մասին, այդ թվում՝ ինչու Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող ուղիղ պաշտպանել հանրային իշխանության մարմնին կամ պաշտոնյային քաղաքացու արարքներից, պետական շենք-շինությունները, ինչու է պարտավոր ուղիղ ազդեցությամբ այդ մարմնից կամ պաշտոնյայից պաշտպանել մարդուն:
 
Միայն չհասցրի ասեմ, որ մարդը, քաղաքացին չունի որևէ պարտավորություն հանդուրժելու իր որևէ իրավունքի կամ ազատության խախտում, այդ թվում՝ բռնություն այն պատճառով, որ պետությունն իր մարմիններով չի կարողանում ապահովել այդ իրավունքի կամ ազատության երաշխավորման ու մարդու անձնական անվտանգության համար անհրաժեշտ պայմաններ:
 
Այս իրավական բեռն ու մարդու առաջ պատասխանատվության ռիսկը կրում է պետությունը. այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող՛՛:
 

  • Կիսվել: