կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Այս գործն ի սկզբանե մեռելածին է և մեղադրական դատական ակտերով ավարտվելու որևէ շանս չունի. Մակինյանը՝ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստին

Այս գործն ի սկզբանե մեռելածին է և մեղադրական դատական ակտերով ավարտվելու որևէ շանս չունի. Մակինյանը՝ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստին

Մեղադրող կողմը փորձ է անում այս գործը փրկել, սակայն փրկելու կարիք չկա։ Այս գործն ի սկզբանե մեռելածին է ու մեղադրական դատական ակտերով ավարտվելու որևէ շանս չունի: Այս մասին ասել է փաստաբան Ամրամ Մակինյանը՝ անդրադառնալով ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստին:

Նշենք, որ նիստի ընթացքում ներկայացված ապացույցներին դատավորը չի տվել  դատավարական կարգավիճակ:

«Այդ փաստաթղթերին դատավարական կարգավիճակ տալու անհրաժեշտություն այս պահին չկա։ Դրանք հաստատված փաստեր են»,- նշել է նա։

Իր հերթին Մակինյանն ասել է. «Դատարանը նշեց, որ կարող ենք այդ դատական ակտերի վրա հղումներ կատարել։ Մեզ այս պահին, այս փուլում ավելին պետք չէ։ Այն փաստերը, որոնք շարադրված են դատական ակտերում, անքննելի են։ Այն, ինչ ասում էի՝ միլիոնավոր դոլարների պարտքեր կան, որ տնտեսական անհնարինություններ կար Սևան Քոչարյանի մոտ, դրանք դատական ակտերով հիմնավորված են»:

 

  • Կիսվել: