շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այս ամենը տեղի է ունենում ԱԺ-ի լռության ներքո. իրավապաշտպան

Այս ամենը տեղի է ունենում ԱԺ-ի լռության ներքո. իրավապաշտպան

Ազգային ժողովի մոտից քիչ առաջ բերման ենթարկեցին ի պաշտպանություն Ամուլսարի ակցիայի բոլոր մասնակիցներին:

Նշենք, որ տեղում է նաև իրավապաշտպան Նինա Կարապետյանցը. Նրան բերման չեն ենթարկել:

Կարապետյանցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախորդ անգամ Կառավարության մոտ ակցիայի ժամանակ բերման էին ենթարկել նաև իրեն ու մյուս իրավապաշտպաններին, և դա միջազգային մեծ աղմուկ էր բարձրացրել: ՛՛Ամբողջ աշխարհում ընդունված չէ օրինական գործունեություն իրականացնող իրավապաշտպանին բերման ենթարկել: Այս անգամ հրահանգ են ստացել, դրա համար բերման չեն ենթարկում՛՛,-նշեց նա:

Իրավապաշտպանն ասաց, որ բոլորին, ովքեր պահանջում են չշահագործել հանքը, լռեցնելու հստակ հրահանգ կա լռեցնել բոլորին, ովքեր պահանջում են չշահագործել Ամուլսարի հանքը: Նա ասաց, որ փոխարենը ոչինչ չի արվում նրանց մասով, ովքեր մի քանի օր առաջ կառավարության մոտ ակցիա էին անում՝ պահանջելով շահագործել հանքը:

Կարապետյանցի խոսքով՝ այս ամենը տեղի է ունենում ԱԺ-ի լռության ներքո, և դա ամենատխուրն է: ՛՛Եթե սա լիներ հեղափոխությունից առաջ, ԱԺ-ի 40-50 տոկոսը կլիներ մեր կողքին: Այսօր իրենք իրենց պաշտոնները, պարգևավճարները շատ ավելի բարձր են գնահատում, քան իրենց ընկերների, իրենց ընտրողների, ժողովրդի խոսքը, իրավունքը՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: