շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այնպիսի տպավորություն է, որ դատարանին անհրաժեշտ չէ քննել Մ.Գրիգորյանի վրա կարած քրեական գործը․ փաստաբան

Այնպիսի տպավորություն է, որ դատարանին անհրաժեշտ չէ քննել Մ.Գրիգորյանի վրա կարած քրեական գործը․ փաստաբան

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այնպիսի տպավորություն է, որ Դատարանին անհրաժեշտ չէ քննելու Մ.Գրիգորյանի վրա կարած քրեական գործը, դա է պատճառը, որ ծանր հիվանդությունների հետ կապված հետաձգվում են դատական նիստերը, մինչև հիվանդը կմահանա:

Այնպիսի տպավորություն է, որ Առողջապահության նախարարը, ով մասնագիտությամբ նաև բժիշկ է, հաճույք է ստանում Մ.Գրիգորյանի խոշտանգման փաստով, հակառակ պարագայում կարձագանքեր հիվանդի բժշկական էպիկրիզներին և բուժող բժշկի մասնագիտական կարծիքին, համաձայն որի հիվանդին այլևս Հայաստանում հնարավոր չէ բուժել և հիվանդը կմահանա: Նման պայմաններում հիվանդին թողնել անօգնական վիճակում և թույլ չտալ ստանալու համապատասխան բուժօգնություն՝ անթույլատրելի է:

Արձանագրելով Մանվել Գրիգորյանի նկատմամբ Դատարանի և Առողջապահության նախարարության կողմից իրականացվող իրավամբ դաժան վերաբերմունքն ու խոշտանգման փաստը, որպես Մ.Գրիգորյանի շահերի պաշտպան, հետամուտ եմ լինելու, որպեսզի մեղավոր անձինք ենթարկվեն պատասխանատվության:

Փաստաբան Լևոն Բաղդասարյան»։

  • Կիսվել: