հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ակնհայտ հիմք կա ենթադրելու, որ թիրախային վնաս հասցնելու մասին է խոսքը. ՀՀ ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի գործողությունների մասին

Ակնհայտ հիմք կա ենթադրելու, որ թիրախային վնաս հասցնելու մասին է խոսքը. ՀՀ ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի գործողությունների մասին

Մենք սերտ կապ ենք պահպանում քաղաքացիական հասարակության հետ, ՊՆ-ի հետ՝ սկսած հուլիսի 12-ից: Այս մասին այսօր ճեպազրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա նշեց. ՛՛Առաջին օրվա հրետանային գնդակոծությունները Մովսեսի ուղղությամբ էին, մեր դիտարկումներով ակնհայտ էր իրական վտանգը՝ վնաս պատճառելու քաղաքացիական բնակչությանը:

Դրանից հետո ես հրատապ հարցմամբ դիմեցի ՊՆ-ին, մենք սկսեցինք միջազգային գործընկերներին զեկույցներ ուղարկելու ուղղությամբ աշխատանքները:

Իսկ հուլիսի 13-ին ու 14-ին Բերդը, Չինարին ու Այգեպարն ու մի շարք այլ գյուղեր էին հրետակոծվում՛՛՛:

ՄԻՊ-ն ասաց, որ հանդիպել է Տավուշի մարզպետի հետ: ՛՛Բերդում ՛՛Տավուշ տեքստիլի՛՛ և կոնյակի գործարանի մասնաճյուղի ուղղությամբ էր եղել հրետանակոծությունը: Հայտնի է, որ ՛՛Տավուշ տեքստիլում՛՛ դիմակներ են պատրաստում, և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման մասին է այստեղ խոսքը՛՛,-ընդգծեց Թաթոյանը:

Նա նաև ասաց. ՛՛Հիմք ունենք ենթադրելու, որ հակառակորդն իմացել է, որ այդտեղ բժշկական դիմակներ արտադրող օբյեկտ կա, էլ չեմ խոսում այն մասին, որ ցերեկային ժամին է դա եղել, ակնհայտ հիմք կա ենթադրելու, որ թիրախային վնաս հասցնելու մասին է խոսքը՛՛:

 

  • Կիսվել: