ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այգեձոր գյուղի բնակիչը 1500-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտ  և պայթուցիչներով նռնակներ է հանձնել

Այգեձոր գյուղի բնակիչը 1500-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտ և պայթուցիչներով նռնակներ է հանձնել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում արձանագրվել է թմբուկավոր ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Արդյունավետ էր նաև Տավուշի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Այգեձոր գյուղի մի բնակիչ հանձնել է ռազմամթերք՝ 1500-ից ավելի տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտ, պայթուցիչներով նռնակներ և այլն։

Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Սիսիանի բաժնի ոստիկանները, արդյունքում՝ ակոսափող հրազենի կամավոր հանձնման դեպք։ Այն բաժին էր բերել սիսիանցի մի տղամարդ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի ու ռազմամթերքի կամավոր հանձնման մի դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Ջերմուկի բաժնում։

Բջնի գյուղի մի բնակիչ էլ Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել է ատրճանակ ու ռազմամթերք։

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: