երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ավտոմեքենան հարբած կամ 16 տարին չլրացած անձին հանձնելու համար հետախուզվողը հայտնաբերվել է

Ավտոմեքենան հարբած կամ 16 տարին չլրացած անձին հանձնելու համար հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության Ապարանի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության ծառայողները, համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հուլիսի 30-ին, ժամը 22.10-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղից բերման են ենթարկել 52-ամյա Կարեն Ա.-ին, որը մարտի 23-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցը հարբած կամ 16 տարին չլրացած անձին հանձնելը) մեղադրանքով:

 

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

 

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

  • Կիսվել: