կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ավետիք Չալաբյանը ազատ արձակվեց 15 մլն դրամ գրավի դիմաց

Ավետիք Չալաբյանը ազատ արձակվեց 15 մլն դրամ գրավի դիմաց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանի որոշմամբ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ազատ արձակվեց 15 մլն դրամ գրավի դիմաց:

Չալաբյանը մեղադրվում է ուսանողներին ընդդիմության ցույցերին գումարի դիմաց մասնակցելուն շահագրգռելու համար։

Մեղադրանք էր առաջադրվել համացանցում տարածված մի ձայնագրության հիման վրա։ Ըստ այդ ձայնագրության՝ Ագրարային համալսարանի դասախոսներից Էմմա Սարգսյանը կազմակերպել էր նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի հանդիպումը ընդդիմադիր հասարակական քաղաքական գործիչ Չալաբյանի հետ։ Գործով մեղադրյալ է նաև ազատության մեջ գտնվող Էմմա Սարգսյանը։

  • Կիսվել: