շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ավելի շատ պետք է մտածել աշխատող մարդու մասին, ոչ թե մարդասպանների. Ելենա Աղաջանովան` Մհեր Ենոքյանի պահման ռեժիմի փոփոխության մասին

Ավելի շատ պետք է մտածել աշխատող մարդու մասին, ոչ թե մարդասպանների. Ելենա Աղաջանովան` Մհեր Ենոքյանի պահման ռեժիմի փոփոխության մասին

Մարդասպան Մհեր Ենոքյանի պահման ռեժիմը փակից կիսափակ փոխվելու ոչ լոգիկա եմ տեսնում, ոչ էլ անհրաժեշտություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ենոքյանի կողմից սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը` Ելենա Աղաջանովան` նշելով, որ պահման ռեժիմի փոփոխության մասին տեղեկացել է հրապարակումներրից:

Ըստ նրա՝ այս ամենն արվում է Մհեր Ենոքյանի ազատման համար: «Ամբողջն արվում է դրա համար, ու իր կինն ամբողջ իր ուժերը հնարավոր անհնարը դրա համար է անում` ցանկացած ուղի օգտագործելով»,-ասաց նա:

Ելենա Աղաջանովան ասաց, որ իրենք ինչ քայլ էլ անեն, պետք է լինի օրինական: «Սակայն ստացվում է, որ մենք չենք կարող հույսը դնել օրենքի վրա»,-ասաց նա: Նա նշեց, որ Մհեր Ենոքյանի պահման ռեժիմի փոփոխությունը մեղմացում է, ինչը գուցե ինչ-որ կապերով է պայմանավորված:

«Ահա թե ինչ է կատարվում Նոր Հայաստանում: Կարծես թե, ուզում ենք ամեն ինչ լավ անենք, ճիշտ ապրենք, բայց ինչ-որ խաղեր կան: Ես կարծում եմ, որ պետք է պաշտպանված զգան այն մարդիկ, ովքեր աշխատում են, ծառայում են պետությանը, նրանք պետք է արտոնյալ պայմաններում լինեն, ոչ թե բանտրակյալները: Ավելի շատ պետք է մտածել աշխատող մարդու մասին, ոչ թե մարդասպանների մասին: Ես չեմ կարծում, որ եթե մենք ցույց տանք, թե որքան լավ հումանիստական վերաբերմունք ցուցաբերենք մարդասպանների նկատմամբ դա երկրի դեմքը կպարզեցնի»,-ասաց նա:

  • Կիսվել: