ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ավելի քան 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները ենթակա են դադարեցման և ՍԴ նախագահի՝ որպես նախագահի պաշտոնավարումը ևս ենթակա է դադարեցման. Բադասյան

Ավելի քան 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները ենթակա են դադարեցման և ՍԴ նախագահի՝ որպես նախագահի պաշտոնավարումը ևս ենթակա է դադարեցման. Բադասյան

Ըստ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ցանկանում են անկախ, չկոռումպացված դատական համակարգ։


Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյն էջում:

Նախարարը նշել է. ՛՛Ովքե՞ր են դիմադրում այս գործընթացին - նախկին կոռումպացված համակարգի շահառուներն ու տեղ-տեղ նաև հակապետական տարրերը, որոնք անցել են սպառնալիքների լեզվին։ Զգուշացնում ենք չդիմադրել, որովհետև արդեն պատմական փաստ է՝ ՀՀ քաղաքացիների հետ դա չի անցնում։

Մենք ի՞նչ պետք է անենք - պատասխանը միանշանակ է՝ պետք է ի կատար ածենք ժողովրդի ցանկությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և վե՛րջ։ Մենք պարտավոր ենք մեր քաղաքացիներին տալ այն դատական համակարգը, որին վերջիններս արժանի են։


Ի՞նչ հարց ենք լուծում Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններով- բոլոր այն դատավորները, որոնք ՍԴ անդամի, դատավորի պաշտոնում բոլոր ժամանակահատվածներում ավելի քան 12 տարի պաշտոնավարել են, վերջիններիս լիազորությունները ենթակա են դադարեցման և ՍԴ նախագահի՝ որպես նախագահի պաշտոնավարումը ևս ենթակա է դադարեցման՛՛։

  • Կիսվել: