երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Թբիլիսիում

Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Թբիլիսիում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով Վրաստանի իրավապահ մարմինների ու Հայաստանում Վրաստանի ոստիկանության ներկայացուցչի հետ: Ձեռնարկված համատեղ օպերատիվ միջոցառումների շնորհիվ հուլիսի 6-ին Վրաստանում հայտնաբերվեց, ձերբակալվեց և օգոստոսի 24-ին ՔՈԳՎ ծառայողների կողմից Թբիլիսի քաղաքից Հայաստան տեղափոխվեց 2020 թ. դեկտեմբերի 14-ից Արտաշատի բաժնի կողմից հետախուզվող, Արտաշատի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ:

Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Տղամարդը ներկայացվել է Արտաշատի բաժին:

  • Կիսվել: