հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավազակային հարձակում Երևանում հայտնի «999» բարում․ ոստիկանները հայտնաբերեցին երկվորյակ եղբայրներին

Ավազակային հարձակում Երևանում հայտնի «999» բարում․ ոստիկանները հայտնաբերեցին երկվորյակ եղբայրներին

Ավազակային հարձակում Երևանում հայտնի «999» բարում․ Կենտրոնի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին այն կատարած երկվորյակ եղբայրներին

Երեկ՝ հունվարի 31-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խանջյան փողոցում գործող «999» բարի առանձնասենյակներից մեկում դանակի սպառնալիքի տակ քաղաքացուց պահանջել և վերցրել են նրա բջջային հեռախոսը, ոսկյա մատանին ու հեռացել։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սերգեյ Մաիմկոնյանի գլխավորությամբ։ 

Պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի էր, և քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Երևանի գնդի պարեկների հետ, Խանջյան փողոցում նշված ավազակային հարձակումը կատարելու կասծկածանքով՝ ձերբակալել և Ոստիկանության Կենտրոնական բաժի են տեղափոխել Երևանի բնակիչներ երկվորյակ եղբայրներ 21-ամյա Էրիկ և Էմին Շ․-երին։ 

Գ․ Շանշյանի տեղեկություններով՝ վերջիններիս այնուհետև Ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տուժած քաղաքացին էլ Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Թաթուլ Մ․-ն է։ 

Իսկ խոսակցությունը եղել է երկվորյակ եղբայրների և Թաթուլ Մ․-ի միջև գումարային հարցի շուրջ, որի ժամանակ էլ եղբայրներից մեկը դանակի սպառնալիքի տակ իր սև գործն է արել։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: