հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավանում 14-ամյա պատանին իր մոտ եղած դանակով հարվածել է 16-ամյա տղայի թիկունքին

Ավանում 14-ամյա պատանին իր մոտ եղած դանակով հարվածել է 16-ամյա տղայի թիկունքին

2020թ. մայիսի 27-ին՝ ժամը 19:10-ին, Մուրացան բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ողնաշարի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա տղա: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ավան վարչական շրջանում գտնվող վարսավիրանոցի մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 14-ամյա պատանին  իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է 16-ամյա տղայի թիկունքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: 14-ամյա պատանու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: