ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Աստանա-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել շուրջ 8 տարի հետախուզվող 40-ամյա տղամարդը

Աստանա-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել շուրջ 8 տարի հետախուզվող 40-ամյա տղամարդը

ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից փետրվարի 3-ին Աստանա-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 40-ամյա Տիգրան Խ.-ն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանությունից։

 

Նա 2015թ. հոկտեմբերի 29-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը), 178-րդ (Խարդախությունը) և 353-րդ (Դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հոդվածների մեղադրանքով:

 

Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: