երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ասկերանի բնակիչը մեղադրվում է 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ

Ասկերանի բնակիչը մեղադրվում է 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ

Արցախի քննչական կոմիտեում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործն (երկու առանձին հանցադրվագով) ըստ մեղադրանքի ԱՀ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի 1996թ. ծնված բնակչի՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, այն է՝ սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ քննչական կոմիտեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: