հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Սերգեյ Մարաբյանին. Աթանեսյան

Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Սերգեյ Մարաբյանին. Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին: Բողոքը քննվելու է գրավոր ընթացակարգով, իսկ որոշման հրապարակման օր է սահմանվել սեպտեմբերի 11-ը: Սերգեյ Մարաբյանը իրավաբանական համայնքին հայտնի է իր տրամաբանված ակտերով, ունի արդար դատավորի համբավ, ես ինքս անձամբ նրան միշտ վերաբերվել եմ հարգանքով: Իմ համար զարմանալի էր, թե ինչու նա վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնից տեղափոխվեց ներկայիս պաշտոնին, ամեն դեպքում կարող եմ ասել մի բան՝ պարոն Մարաբյանը ունի եզակի շանս հերքելու իմ պնդումը, որ հակակոռուպցիոն դատարանները դրանք կապիտուլյանտի ստալիյան տրոյկաներն են»:

  • Կիսվել: