ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Աշոտ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել

Աշոտ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել

Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ. դատարանը հիմնավոր է ճանաչել նրա ձերբակալումը։

 Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել հիմնավոր ճանաչել  ազատամարտիկ Աշոտ Մինասյանի ձերբակալումը։ Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Այսպիսով, Աշոտ Մինասյանը կմնա անազատության մեջ։

Աշոտ Մինասյանը  ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։ Մինասյանի փաստաբան Արամ Վարդևանյանը բողոք էր ներկայացրել ձերբակալման որոշման դեմ։

  • Կիսվել: