չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Աշխատողի հետ վերջնահաշվարկ անելը գործատուի ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունը․ ՄԻՊ-ի տեսանյութ

Աշխատողի հետ վերջնահաշվարկ անելը գործատուի ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունը․ ՄԻՊ-ի տեսանյութ

Աշխատանքային իրավունքների լուրջ խնդիրներից է այն, որ աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում կամ կատարում է ոչ ամբողջական:

Իրականում, աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելը գործատուի ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունը. գործատուն կարող է աշխատողի հետ քննարկել վերջնահաշվարկի այլ հարցեր (օրինակ՝ ժամկետը), բայց ոչ դա չկատարելու հարցը:

Այս իրազեկող տեսանյութն աշխատողի հետ վերջնահաշվարկի մասին է:

Հ. Գ. «Հետք Մեդիա գործարան»-ի լրագրողական հետաքննությունը սուպերմարկետներում աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ նյութը մեզ մոտ ուսումնասիրվել է և այսօր այն, ըստ իրավասության, ուղարկում եմ ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին՝ աշխատանքային իրավունքների հարցով ուսումնասիրությունների կամ արված լինելու դեպքում Տեսչական մարմնից տեղեկություններ ստանալու համար:

  • Կիսվել: