ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
«Աշխատանքային մթնոլորտ էր, ոստիկանը կարող էր և ծխել». Խաչատուրովի փաստաբան

«Աշխատանքային մթնոլորտ էր, ոստիկանը կարող էր և ծխել». Խաչատուրովի փաստաբան

ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտից Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված վստահորդներս տևական ժամանակ է ինչ ազատ են արձակվել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ի պատիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչների վերջիններս իրենց գործառույթներն իրականացրեցին բավականին արագ և արհեստավարժ` որևէ անհանգստություն չպատճառելով իմ երեք վստահորդներին։

Ինչ վերաբերում է ցանցում տարածված Իգոր Խաչատուրովի և ոստիկանության կապիտանի լուսանկարին, ապա նշեմ, որ աշխատասենյակում աշխատանքային մթնոլորտ էր, իսկ հաշվի առնելով ոստիկանություն բերման ենթարկված անձանց քանակը, ապա ոստիկանը կարող էր և ծխել (ինչն ի դեպ առաջարկել է նաև մեզ), սակայն աշխատանքային մթնոլորտն ու պրոֆեսիոնալիզմը դրանից որևէ կերպ չեն տուժել։

  • Կիսվել: