Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ. Փաստաբաններ
Մամուլում տեղ գտած այն հրապարակումները, որ Դատավոր Արտուշ Գաբրիելյանին բերման են ենթարկել և նրա նկատմամբ հատուկ մարտավարական հնարկ են կիրառել, իրականությանը չի համապատասխանում։ Նման հայտարարություն են տարածել դատավորի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ալեքսանդր Կոչուբաևը։
«Կատարվել են քննչական գործողություններ և այլ վարույթային գործողություններ։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի ազատությունը սահմանափակված չէ»,-ացելացնում են փաստաբանները։