հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ

Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ

Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նոյեմբերի 11-ին հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:

Այս մասին խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Քիչ առաջ Արթուր Վանեցյանին հրավիրել են ԱԱԾ: Նա այժմ կուղևորվի այնտեղ և շուտով կվերադառնա»,- նշեց Մանուկյանը:

  • Կիսվել: