երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Արթուր Վանեցյանը հարցաքննվել է քննչական կոմիտեում

Արթուր Վանեցյանը հարցաքննվել է քննչական կոմիտեում

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը երեկ՝ հունվարի 30-ին, քննչական կոմիտեում  հարցաքննվել է։  Ինչպես InfoPort.am-ի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը, Վանեցյանը հարցաքննվել է 2 գորոծով։

«Վանեցյանը հարցաքննվել է գաղտնալսման և ՀՖՖ-ում առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում՝ վկայի դատավարական կարգավիճակով»,- ասաց Հարությունյանը: 

Նա նաև նշեց, որ Վանեցյանի հեռախոսը աղտնալսման գործով ենթարկվել է զննության։

Հիշեցնենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եւ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների քրեական գործով հարցաքննվել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: