ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց

Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Արթուր Վանեցյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանների բողոքը՝ ոչ իրավաչափ ճանաչելով այն։ Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց հենց դատարանի նիստերի դահլիճից։

«Բայց, փաստացի, արդարությունը դեռևս այս երկրում կա, արդարությունն այս փուլում հաղթեց», – դատարանից դուրս գալուց հետո ասաց Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք՝ Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու հատկանիշներով։ Վանեցյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

  • Կիսվել: