ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արթուր Վանեցյանին մեղադրան է առաջադրվել․ Փաստաբան

Արթուր Վանեցյանին մեղադրան է առաջադրվել․ Փաստաբան

Արթուր Վանեցյանին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վանեցյանի Փաստաբան Լուսնիե Սահակյանը՝ մեղադրանքը որակելով ապօրինի, բովանդակությունը՝ անհասկանալի։

«Վանեցյանը բնականաբար իրեն մեղավոր չի ճանաչել։ Մենք պահանջել  ենք առերեսում կատարել բոլոր այն անձանց հետ, ովքեր հնարավոր է վկայած լինեն իր դեմ և բացահայտել այն ապացույցները, որոնք հիմք են տվել այս մեղադրանքն առաջադրելու համար, որպեսզի մենք կարողանանք ներկայացնել մեր փաստարկները» ,- ասաց Սահակյանը և հաելեց, որ իրենք չեն պատկերացնում թե ինչի մասին է խոսքը։

Փաստաբանը նաև հայտնեց, որ գիշերը խուզարկություններ են իրականացվել Արթուր Վանեցյանի ծնողների տանը, «Հայրենիք» կուսակցության գրասենյակում։

Լուսինե Սահակյանն ասաց, որ քննիչը դեռ Վանեցյանին կալանավորելու միջնորդություն չի ներկայացրել, սակայն, ըստ պաշտպանի՝ ենթադրվում է, որ կներկայացվի։

Նշենք, որ դատարանն այսօր  քննում էր Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։ 

  • Կիսվել: