Արթուր Նահապետյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում 2 տարուց ավելի քննվող վարույթների մասին
2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում են 2 տարուց ավելի տևող՝ շուրջ 240 և ավել վարույթներ: Այս մասին խորհրդարանի՝ մայիսի 13-ի նիստին Հակակոռուպցիոն կոմիտեի՝ 2024 թվականի գործունեության հաղորդման ժամանակ հայտարարեց գերատեսչության նախագահ Արթուր Նահապետյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանի հարցին, որը վերաբերում էր 2024 թվականից վաղ կատարված աղմկահարույց քրգործերի ճակատագրերին:
«Այս պահին իմ կողմից առաջնահերթություն է սահմանվել, որպեսզի պատշաճ կարգով, ողջամիտ ժամկետների պահպանմամբ առաջնահերթ ուշադրություն դարձվի 1 տարի և ավելի ժամանակ քննվող քրեական վարույթներին և ունենանք այդ վարույթներով համապատասխան եզրափակիչ դատավարական ակտեր»,- ասաց Նահապետյանը:
Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ տարվում է ամենօրյա աշխատանք: