կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արթուր Մելիքյանը նշանակվել է ՔԿ-ի նախագահի տեղակալ՝ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ

Արթուր Մելիքյանը նշանակվել է ՔԿ-ի նախագահի տեղակալ՝ հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ

Արթուր Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության՝ վարչապետի որոշումների պաշտոնական էջից։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝

Արթուր Մելիքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ»։

  • Կիսվել: