հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արթուր Դանիելյանին զրկել են առաջին բուժօգնություն ստանալու իրավունքից. Կոնստանտին Տեր-Նակալյան

Արթուր Դանիելյանին զրկել են առաջին բուժօգնություն ստանալու իրավունքից. Կոնստանտին Տեր-Նակալյան

Արթուր Դանիելյանին, մեր ունեցած տեղեկություններով, բերման են ենթարկել Առաջին հիվանդանոցի մոտից։ Այս մասին ասել է «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը:

«Դրանով էր պայմանավորված այն թյուրիմացությունը, որ մենք վստահ էինք, որ նա այնտեղ է, որովհետեւ երբ մենք վերջին անգամ նրա հետ խոսել ենք, նա ասում էր, որ շուտով մտնելու է, եւ նրան այնտեղ տեսել էին մարդիկ, եւ, ըստ էության, զրկել են նրան առաջին բուժօգնություն ստանալու իրավունքից»,-նշել է նա:

Նակալյանը նաև հավելել է. «Հետո Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում այնուամենայնիվ որոշել էին, որ թերեւս Արթուր Դանիելյանը կարող է վկրահատական միջամտության կարիք ունենալ ու տեղափոխել էին այստեղ՝ Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ հենց նոր իմացանք, որ հետազոտությունները ցույց են տվել, որ վիրահատության կարիք չկա, քիթը վնասված է, բայց ըստ երեւույթին կոտրված չէ»:

Իսկ փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ գրել է. «Արթուր Դանիելյանը հաղորդում է ԱԺ փոխխոսնակ Ա.Սիմոնյանի կողմից հարձակման ենթարկվելու մասին: Ա.Դանիելյանը այժմ գտնվում է տանը»:

  • Կիսվել: