հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի ծեծկռտուքի գործով դատական նիստը հետաձգվեց

Արթուր Դանիելյանի և Ալեն Սիմոնյանի ծեծկռտուքի գործով դատական նիստը հետաձգվեց

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի և ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ծեծկռտուքի գործով դատական նիստը հետաձգվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Դանիելյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Աթանեսյանը հայտնեց, որ իրեն զանգահարել են դատավորի աշխատակազմից ու ասել են, որ դատախազը դիմում է ներկայացրել, որ չի կարող ներկայանալ մեկ այլ գործով զբաղված լինելու պատճառով:

Հաջորդ նիստը կկայանա հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին։

  • Կիսվել: