երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արծնիից փորձել են խոշոր եղջերավոր անասուն գողանալ, բայց չի հաջողվել․ փախուստի են դիմել դեպի Վրաստան

Արծնիից փորձել են խոշոր եղջերավոր անասուն գողանալ, բայց չի հաջողվել․ փախուստի են դիմել դեպի Վրաստան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տաշիրի բաժին է ահազանգել Արծնի գյուղի վարչական ղեկավար, 43-ամյա Խաչիկ Էգնատոսյանը և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք գողացել են Արծնի գյուղի բնակիչ, 77-ամյա Գևորգ Սերոբյանին պատկանող խոշոր եղջերավոր անասունները։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Տաշիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Դումիկյանի և ավագ տեսուչ Գևորգյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ որ որ նույն օրը՝ ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձինք գոմի դռան փականը լինգով կոտրելու միջոցով ապօրինի մուտք են գործել անասնագոմ և այնտեղից փորձել են գողանալ Գ.Սերոբյանին պատկանող 4 գլուխ կովերը, 1 գլուխ երինջը և 1 գլուխ հորթը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում՝ հանցագործությունը ավարտին չհասցնելով, անասունները թողնելով սահմանապահ զորքերի հսկողության գոտում (Արծնի գյուղի հարակից տարածքում), դեպի Վրաստանի Հանրապետության ուղղությամբ դիմել են փախուստի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: