ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտաշատի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը

Արտաշատի ոստիկանները բացահայտել են ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը

Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տվյալներ էին ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աբովյան փողոցի տներից մեկում 35-ամյա տղամարդը թմրամիջոց է պահում: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում Արարատի և Վայոց ձորի մարզային ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշված տունը խուզարկելու որոշում կայացվեց:
Խուզարկության ժամանակ տղամարդը իրավապահներին ներկայացրեց կանեփանման բույսի չորացված զանգված՝ մոտ 36 գրամ քաշով: Տանը կից ավտոտնակից իրավապահները հայտնաբերեցին ծխախոտի տուփի մեջ թաքցրած թղթե փաթեթ՝ կանեփանման զանգվածով, իսկ տարբեր պահարաններում հայտնաբերեցին կանեփանման զանգվածով ևս երկու փաթեթ: Տանտերը հայտնեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է:
Քրեական վարույթի քննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 
 

  • Կիսվել: