հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արտաշատի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Արտաշատի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները հունվարի 30-ին օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 27-ամյա մի բնակիչ մոտը զենք-զինամթերք է պահում և այդ պահին գյուղի դաշտերում է:

Իրացնելով օպերատիվ տվյալները՝ Արտաշատի ոստիկանները 27-ամյա երիտասարդին գյուղի դաշտում հայտնաբերել, ձերբակալել և, ձեռքին եղած հրացանով հանդերձ, տարել են ոստիկանության Արտաշատի բաժին:

Անձնական զննությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել են «ՏՕԶ-34 ԵՌ» տեսակի ողորկափող որսորդական հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի, 12 մմ տրամաչափի 43 փամփուշտ և փամփուշտների պատյան:

Բաղրամյանցի երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: