շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արտաշատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերել

Արտաշատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերել

Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Բաղրամյան գյուղի դաշտում հայտնաբերեցին, ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին 27-ամյա մի երիտասարդի։ Ձեռքին հրացան կար։

Ոստիկանությունից  հայտնում են, որ բաժնում երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեցին ողորկափող որսորդական հրացան ու փամփուշտներ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվածը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն։

Փետրվարի 1-ին բաժնի համայնքային ոստիկանները ձերբակալեցին ապօրինի հրացանով մի տղամարդու։ Նրանք Արտաշատի 51-ամյա բնակչին հայտնաբերեցին Երևան-Երասխ ճանապարհի հարակից դաշտում։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: