չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արտաշատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա

Արտաշատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են մարիխուանա

Հոկտեմբերի 29-ին Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները Մրգավան գյուղում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, Արտաշատի բաժին տեղափոխեցին Վեդի քաղաքի 2 բնակչի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

38-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 260 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ: Նա հայտնեց, որ համագյուղացուն պատկանող «Միցուբիշի » մակնիշի մեքենայում էլ ունի թմրամիջոց: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին  մոտ 100 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված և կանեփանման բույսի  ճյուղեր: Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են։

  • Կիսվել: